Բաղադրիչներ
400 գ կարտոֆիլ
2 ձու
1/3 թ/գ աղ
սև պղպեղ
ձեթ
թավայի չափը- 22 սմ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելացնել ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և նրբաբլիթների պես, 2 կողմից տապակել կարտոֆիլը

Կարող եք մատուցել թթվասերային սոուսով )))

Բարի ախորժակ