Պատրաստեք այս գեղեցիկ նախաճաշն ու բարձրացրեք ձեր սիրելիների տրամադրությունը: Շերտավոր խմորով և նրբերշիկով բլիթներ

Բաղադրիչներ

600 գ շերտավոր խմոր

30 գ հալեցրած կարագ

200 գ նրբերշիկ

150 գ պանիր

30 գ կանաչ սոխ

կարմիր կծու պղպեղ

սև պղպեղ

30 գ մայոնեզ

150 գ սերուցքային պանիր

Պատրաստման եղանակը

1․Շերտավոր խմորը բաժանել 2 մասի, 1-ի վրա կարագ քսել, ապա դնել 2-րդը և գրտնակել

2․Սա նույնպես բաժանել 2 մասի, 1-ի վրա կարագ քսել և դնել 2-րդը

3․Գրտնակել, դարձյալ բաժանել 2 մասի, 1-ի վրա կարագ քսել և դնել 2-րդ մասը

4․Գրտնակել, կարագ քսել, ռուլետի պես փաթաթել

5․Կտրատել

6․Յուրաքանչյուր կտորը մի քիչ բացել

7․Նրբերշիկն ու պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ, սերուցքային պանիր և լավ խառնել

8․Ստացված զանգվածից 1-ական ճ/գ դնել խմորի մեջ, փակել

9․Դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում