Բաղադրիչներ
1 կգ հավի միս ( ցանկալի է՝ տնական )
2,5 լ ջուր
400 գ թթվասեր
5 ճ/գ ալյուր
աղ
դափնու տերև
1 գլուխ սոխ
Պատրաստման եղանակը
1 կգ մսին ավելացնել 0,5 լ ջուր, թողնել կրակին այնքան, մինչև պատրաստ լինի
Ավելացնել 1 գլուխ ամբողջական սոխ, 1 դափնու տերև, աղ
Թթվասերին ավելացնել ալյուր, լավ խառնել և ավելացնել մսին
30 րոպե թողնել թույլ կրակի վրա ( եթե միսը տնական չէ՝ թողնել ավելի քիչ, մոտ 10-15 րոպե )
Զարդարեք համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ