Պատրաստելով սա՛, դուք կունենաք և՛ աղցան, և՛ նախուտեստ: Աղցան-նախուտեստ կրեկերով

Բաղադրիչներ

400 գ շրջանաձև կրեկեր

5 խաշած ձու

150 գ պանիր

1 տուփ ձկան պահածո` սկումբրիա յուղի մեջ

400-500 գ մայոնեզ

1 գլուխ սոխ` փոքր

3 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

2 խաշած ձուն թողնել զարդարելու համար, իսկ 3-ն անցկացնել քերիչով, ավելացնել 2 ճ/գ մայոնեզ և լավ խառնել

Պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել ճզմած սխտոր, 2 ճ/գ մայոնեզ և լավ խառնել

Մատուցվող ափսեյի մեջ 1 շերտ կրեկեր շարել, ավելացնել ձվային զանգվածը

Ավելացնել ևս 1 շերտ կրեկեր, մայոնեզ քսել

Պահածոյացված ձուկը ճզմել, ավելացնել աղցանին: Ավելացնել մանրացրած սոխի մի մասը և ևս 1 շերտ կրեկեր

Մայոնեզ քսել, ավելացնել պանրային զանգվածը

Դնել կրեկերի հաջորդ շերտը, մայոնեզ քսել, կենտրոնում լցնել ձվի դեղնուց, շուրջը պատել ձվի քերած սպիտակուցով, զարդարել համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում