Բաղադրիչներ
300 գ խաշած մակարոն
2 հավի կրծքամիս
½ թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ
2 ճ/գ ձեթ
1 կանաչ պղպեղ
2 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
2 լոլիկ
½ թ/գ շաքարավազ
¾ թ/գ խնկունի
½ թ/գ աղացած կոճապղպեղ
150 գ պանիր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ձեթ և լավ խառնել
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել 2 ատամիկ սխտոր, թողնել ևս 1 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե
Ավելացնել համեմված հավի կրծքամիսը, տապակել 7-8 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, 1/2 թ/գ շաքարավազ, աղ, 1/3 թ/գ սև պղպեղ, կոճապղպեղ, 3/4 թ/գ խնկունի, լավ խառնել, թողնել 10 րոպե, ապա ավելացնել մաղադանոս և վերցնել կրակից
Կաղապարի մեջ ձեթ քսել, լցնել խաշած մակարոնը, ստացված տապակը, լավ խառնել, ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ