Բաղադրիչներ
650 գ դդմիկ
300 գ լոլիկ
150 գ պանիր
3 ձու
2 ճ/գ թթվասեր
5 ճ/գ ալյուր
սամիթ, համեմ
1 թ/գ չորացրած սամիթ
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
0,5 թ/գ սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
Դդմիկներն անցկացնել քերիչով, ավելացնել 3 ձու, մանրացրած սամիթ, համեմ, սխտորի փոշի, չոր սամիթ, թթվասեր, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Ավելացնել 5 ճ/գ ալյուր և լավ խառնել
Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, ձեթ քսել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել
Ավելացնել քերած պանիր, շրջանաձև կտրատած լոլիկ (լոլիկները համեմել աղով), չորացրած սամիթ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Զարդարեք մանրացրած սամիթով կամ համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ