Պատրաստե՛ք այս աղցանից, և այն իր յուրօրինակ համով կզարմացնի Ձեզ

Բաղադրությունը

3 հատ սմբուկ,

3 հատ ձու,

2 հատ սոխ,

3 ճաշի գդալ մայոնեզ,

աղ,

պղպեղ:

Մարինադ (սոխի համար)

1 թեյի գդալ շաքարավազ,

0.5 թեի գդալ աղ,

3 ճաշի գդալ քացախ (9%),

80 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Սմբուկը կտրատել, աղ անել և թողնել 30 րոպե:

Այդ ընթացքում մարինացնել սոխը:  Դրա համար սոխը բարակ կիսաշրջանով կտրատել, վրան ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, իսկ հետո շատ տաք ջուր և խառնել ու 20 րոպե թողնել, որ սոխը մարինացվի:

Թավայի մեջ ձեթ լցնել ու տապակել կտրատված սմբուկը:

Տապակված սմբուկը լցնել թղթե անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը դուրս գա:

Ձուն խաշել և կտրատել:

Խորը ամանի մեջ լցնել տապակված և արդեն հովացած սմբուկը, ձուն, և մարինացված սոխը (նախապես հեղուկը դատարկել):

Բաղադրիչները համեմել աղով և պղպեղով, մայոնեզ ավելացնել ու լավ խառնել:

Աղցանը 20-25 րոպե թողնել սառնարանում և նոր համտեսել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում