Բաղադրությունը
- 2 լ արգանակ կամ ջուր,
- 2-3 հատ սոխ,
- 2 հատ մեծ կարտոֆիլ,
- 1 հատ գազար,
- 3 հատ հալեցրած պանիր,
- աղ,
- պղպեղ,
- 2-3 ատամիկ սխտոր՝ ըստ ցանկության,
- ձեթ,
- կարագ:
Պատրաստման եղանակը
Արգանակը (տավարի) եռացնել, հենց սկսի եռալ ավելացնել կտրատված կարտոֆիլը:
Կտրատել սոխը, գազարը քերիչով անցկացնել:
Կարագով և ձեթով սոխարած պատրաստել, ավելացնել գազարը, տապակել, իսկ հետո ավելացնել արգանակի մեջ:
Հալեցրած պանրիկը կտրատել, ավելացնել արգանակի մեջ և եփել այնքան, մինչև պանիրը կլուծվի: Այնուհետև ավելացնել ճզմված սխտոր, աղ, պղպեղ:
Հենց ապուրը պատրաստ լինի, ձեռքի էլէկետրական հարիչով հարել բոլոր բաղադրիչները, որպեսզի միասեռ զանգված դառնա:
Մատուցել չորահացով:
Բարի ախորժակ