Պանրային միջուկով տապակված լավաշ

Այս ուտեստը հիանալի համ ունի թե՜ սառը, թե՜ տաք վիճակում: Միջուկին կարող եք ավելացնել Ձեր սիրելի բաղադրիչները կամ պատրաստել միայն պանրով:
Բաղադրիչներ
- 2 հատ բարակ լավաշ
- 250 գր պանիր մոցարելլա
- 50 գր պանիր
- 150 գր մարինացված վարունգ
- 3–4 ճաշի գդալ մայոնեզ
- կանաչի (ըստ ցանկության)
- երշիկ (ըստ ցանկության)
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1 Մարինացված վարունգը և պանիրներն անցկացնել քերիչով, երշիկը և կանաչին կտրատել: Ամբողջը խառնել, ավելացնել մայոնեզ և լավ խառնել:

2 Լավաշը ուղղանկյունաձև կտրատել, 1/4 մասով լցնել միջուկը:

3 Ծալել անկյունագծով:

4 Նորից ծալել, և վրան մի փոքր մայոնեզ քսել: Ծալել վերջին անկյունը:

5 Տապակել երկու կողմից միջին կրակի վրա, մինչև լավաշի ոսկեգույն դառնալը:

Բարի ախորժակ