Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Պանրային ընդմիջում՝ հաշված րոպեների ընթացքում. խրթխրթան բլիթներ քաղցը կոտրելու համար

Պանրային բլիթներ
Պարզ և համեղ նախուտեստ Ձեր սիրելիների համար:

Բաղադրիչներ

  • 1 հատ ձու
  • 100 մլ կաթ
  • 100 գ պանիր
  • 250 գ ալյուր
  • 10 գ փխրեցուցիչ
  • աղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Ձվին ավելացնել կաթը, աղը, և հարել:
  • Ավելացնել պանիր, խառնել:
  • Փխրեցուցիչը ավելացնել ալյուրին, ավելացնել խառնուրդին:
  • Լավ խառնել, ստանալ պինդ խմոր, մի փոքր հունցել:
  • Խմորը գրտնակով բացել, հաստ շերտով:
  • Շերտը կտրատել փոքրիկ կտորներով:
  • Տապակել բուսայուղի մեջ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: