Բաղադրությունը
- 500 գ կարտոֆիլ,
- 2 հատ ձու,
- կանաչ սոխ,
- 80-90 գ պանիր,
- 50 գ պաքսիմատ,
- աղ,
- համեմունքներ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել, և կեղևը հանել:
Կարտոֆիլի վրա 1 ձու ջարդել, ավելացնել կանաչ սոխ, աղ, համեմունքներ՝ ըստ ցանկության (օրինակ սև պղպեղ և կծու կարմիր պղպեղ) և ճզմել:
Պաքսիմատի մեջ ավելացնել սխտորի փոշի, քաղցր կարմիր պղպեղ և խառնել:
Մյուս ձուն ջարդել, պատառաքաղով հարել, և ցանկության դեպքում սև պղպեղ ավելացնել:
Պանիրը խորանարդներով կտրատել:
Կարտոֆիլի խյուսից գնդիկներ պատրաստել, և յուրաքանչյուրի մեջ պանրի կտոր դնել:
Գնդիկները թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ:
Ջեռոցի ամանին յուղաթուղթ փռել, գնդիկները շարել վրան և եփել 200 ջերմաստիճանում մոտ 15 րոպե:
Բարի ախորժակ