Չուրրոս
 
 
 
 
 

Այս աղանդերը պատրաստվում է արագ, դյուրին և ունի հիանալի համ:
Բաղադրիչներ
- 100 գր կարագ
 - 250 մլ ջուր
 - 1 պտղունց աղ
 - 150 գր ալյուր
 - 3 հատ ձու
 - շաքարի փոշի
 - բուսական յուղ
 
Պատրաստման եղանակը
1 Թավայի մեջ լցնել ջուրը, աղը և կարագը, եփել մինչև կարագի հալվելը և անմիջապես հանել կրակի վրայից:
 
2 Ավելացնել ալյուրը և լավ խառնել:
 
3 Հատ–հատ ավելացնել ձուն և լավ խառնել: (պետք է ստացվի համասեռ խմոր)
 
4 Թավայի մեջ բուսական յուղ լցնել, սպասել, որ տաքանա: 
 5 Խոհարարական պարկի օգնությամբ խմորը լցնել բուսական յուղի մեջ: (կարելի է խմորը լցնել երկարավուն, շրջանաձև կամ մեկ այլ տարբերակով)
 
6  Տապակել միջին կրակի վրա մինչև ոսկեգույն դառնալը, ընթացքում պտտել: 
 7 Հանել և շարել անձեռոցիկի վրա: Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
 
Բարի ախորժակ
              Կիսվել Facebook-ում