Չորահացով և լոբով համեղ աղցան

Բաղադրությունը

  • 1 հատ հավի կրծքամիս,
  • լոբի,
  • 1 հատ լոլիկ,
  • 100 գ պանիր,
  • չորահաց,
  • մայոնեզ,
  • աղ,
  •  սխտոր (ըստ ցանկության):

Պատրաստման եղանակը

Լոբին նախապես խաշել:

Հավի կրծքամիսը խաշել և կտրատել:

Լոլիկը կտրատել:

Պանիրը քերիչով անցկացնել:

Չորահացը կարող եք գնել կամ ինքնուրույն պատրաստել (մի փոքր սխտոր ավելացնելով):

Միավորել բաղադրիչները՝ լոլիկը, լոբին, չորահացը, հավի միսը, պանիրը, համեմել աղով և մայոնեզով ու լավ խառնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում