Չորահացով աղցան: Ընդգրկե՛ք այն Ձեր վաղվա ճաշացանկում

Բաղադրությունը

  • 250 գ հավի կրծքամիս,
  • 250 գ պեկինյան կաղամբ,
  • 250 գ շամպինիոն (+ հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև և ջուր),
  • 1 հատ վարունգ,
  • 3 ճաշի գդալ մայոնեզ,
  • հաց  (բատոն),
  • 3 ատամիկ սխտոր,
  • 2 ճաշի գդալ ձեթ,
  • 1/3 թեյի գդալ աղ:

Պատրաստման եղանակը

Հացը խորանարդիկներով կտրատել և 5-7 րոպե 180 ջերմաստիճանում ջեռոցում չորացնել:

Թավայի մեջ ջուր լցնել, ավելացնել հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, և սունկը խաշել:

Հում հավի կրծքամիսը կտրատսել և ձեթի մեջ տապակել, մինչև ոսկեգույն երանգ կստանա: Հանելիս դնել թղթե անձեռոցիկի վրա:

Ձեթը և ճզմված սխտորը խառնել, լցնել չորահացի վրա ու լավ խառնել:

Կաղամբը, խաշված սունկը և վարունգը կտրատել:

Միավորել բոլոր կտրատված բաղադրիչները, համեմել աղով և մայոնեզով ու լավ խառնել:

Աղցանի վրա չորահաց շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում