Բաղադրիչներ
3 ձու
0,5 թ/գ աղ
10 գ վանիլին
200 գ շաքարավազ
100 մլ ձեթ
100 գ թթվասեր
240 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
Միջուկի համար՝
3 խնձոր
1 թ/գ դարչին
40 գ ալյուր
30 գ շաքարավազ
3 գ կարագ
10 գ վանիլային շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել։ Սպիտակուցներին ավելացնել աղ, լավ հարել՝ ընթացքում ավելացնելով վանիլին, շաքարավազ
Լավ հարելուց հետո հերթականությամբ ավելացնել դեղնուցները, ձեթ, թթվասեր և լավ հարել
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, ապա մաս-մաս լցնել սպիտակուցներին և լավ խառնել
Խնձորները կեղևազրկել, կտրատել, ավելացնել դարչին և լավ խառնել
Կաղապարի ներսը պատել ձեթով, յուղաթուղթ փռել, լցնել խմորի մեծ մասը, ապա լցնել խնձորները և խմորի մնացած մասը ու դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Ալյուրին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, կարագ և լավ տրորել
Ստացված զանգվածը լցնել խմորեղենի վրա և ևս 20 րոպե դնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ