Բուլղարական չեբուրեկիներ

Խրթխրթան մակերեսով և հյութալի միջուկով այս չեբուրեկիների կողքով անտարբեր անցնել չի լինի:
Բաղադրիչներ
Խմոր
- 120 մլ տաք ջուր
- 1 պտղունց աղ
- 50 գ կարագ
- 220 գ ալյուր
Միջուկ
- 350 գ կաթնաշոռ (5-9%)
- 0.5 թեյի գդալ աղ
- սամիթ
- մաղադանոս
- կանաչ սոխ
- ձեթ
Պատրաստման եղանակը
- Փափուկ կարագի վրա տաք ջուր և աղ լցնել ու խառնել:

- Ալյուրը մաղել, մաս-մաս լցնես այս զանգվածի վրա, և խմոր հունցել:

- Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:
- Խմորը սննդային տոպրակով ծածկել և 15-20 րոպե թողնել, որ հանգստանա:

- Միջուկը պատրաստելու համար խառնել մանր կտրատված կանաչիները, կաթնաշոռը և աղը:

- Խմորը բաժանել 6 մասի: Յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակել (2-3մմ հաստությամբ):

- Շրջանի մի մասում միջուկից լցնել, իսկ մյուս մասով ծածկել միջուկը, և ծայրերը պատառաքաղի օգնությամբ ամրացնել:

- Չեբուրեկիների վրա մի փոքր ալյուր շաղ տալ և տապակել (յուրաքանչյուր կողմը մոտ 2 րոպե) առատ ձեթի մեջ:

- Պատրաստի չեբուրեկիները դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա:

Բարի ախորժակ
