Չեբուրեկի ալարկոտների համար

Բաղադրությունը

  • 2-3 հատ լավաշ,
  • 240 գ աղացած միս(տավար և խոզ),
  • 70-80 գ սոխ,
  • 50 մլ սառը ջուր,
  • 1/3 թեյի գդալ աղ,
  • պղպեղ,
  • 1 հատ ձվի սպիտակուց:

Պատրաստման եղանակը

Լավաշից 6-8 հատ շրջան կտրել ամանի օգնությամբ (մոտ 20 սմ): Այն չպետք է վնասված մասեր ունենա:

Աղացած միսը համեմել աղով և պղպեղով, ավելացնել սառը ջուր և խառնել:

Սպիտակուցը պատառաքաղով հարել և լավաշի ծայրերին քսել:

Լավաշի մի կեսում տարածել աղացած միսը, բայց ծայրերից մոտ 2 սմ թողնել, մյուս կեսով ծածկել ու ծայրերը ամուր միմյանց կպցնել:

Յուրաքանչյուր կողմը տապակել 3-4 րոպե առատ ձեթի մեջ:

Պատրաստի ուտեստը թղթե անձեռոցիկի վրա դնել, որ ավելորդ ձեթը դուրս գա և համտեսել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում