Չափազանց պարզ և միևնույն ժամանակ շատ համեղ և օգտակար բազուկով աղցան

Բաղադրիչներ

700 գ խաշած բազուկ

280 գ մարինացված եգիպտացորեն

35 գ կարմիր սոխ

2 ատամիկ սխտոր

½ թ/գ սև պղպեղ

3 ճ/գ ձեթ

5 գ մաղադանոս

5 գ սամիթ

1 ճ/գ 9% քացախ

1 թ/գ շաքարավազ

½ թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Կտրատել սոխը` կիսալուսնաձև, բազուկը` խորանարդաձև, կանաչեղենը կտրտել, խառնել իրար, ավելացնել ձեթ, քացախ և լավ խառնել

Ավելացնել մարինացված եգիպտացորեն, սխտոր, համեմել աղով, սև պղպեղով, շաքարավազով և լավ խառնել

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում