Բաղադրիչներ
1 խաշած հավի կրծքամիս
100-120 գ պանիր
240 գ խաշած լոբի
3-4 խաշած ձու
3 հատ լոլիկ, եթե փոքր են` 6-7
մաղադանոս կամ սամիթ
3 ճ/գ մայոնեզ
1-2 ատամիկ սխտոր
0,5 թ/գ սև պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը, լոլիկը, պանիրը, ձուն խորանարդաձև կտրատել և խառնել իրար

Ավելացնել լոբի, մանրացրած սամիթ, կամ մաղադանոս, մայոնեզ, ճզմած սխտոր

Համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ