Բաղադրիչներ
4 հատ կարտոֆիլ
450 գ աղացած միս
2 ճ/գ ձիթայուղ
1 գլուխ սոխ
1 լոլիկ
1 ատամիկ սխտոր
100 գ պանիր
աղ
սև և կարմիր պղպեղներ
չոր ռեհան
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, տապակել 2 ճ/գ ձիթայուղի մեջ 10 րոպե
Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, չոր ռեհանով և լավ խառնել
Առանձին թավայի մեջ տապակել աղացած միսը` 3 րոպե, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը, մանրացրած սխտորը, լավ խառնել և թողնել 8-10 րոպե
Համեմել աղով, սև պղպեղով և ավելացնել կարտոֆիլին
Ավելացնել քերած պանիր, շրջանաձև կտրատած լոլիկ, ծածկել թավայի կափարիչն ու թողնել թույլ կրակին 5-7 րոպե
Զարդարեք ցանկացած կանաչեղենով և մատուցեք )))
Բարի ախորժակ