Չափազանց յուրօրինակ ուտեստ` շատ համեղ, հյութեղ և ախորժելի: Մսով և բանջարեղենով ջեռեփուկ

Բաղադրիչներ

500 գ աղացած միս

2 ցողուն կանաչ սոխ (ցանկալի է վերցնել հաստ ցողուններովը)

1 պղպեղ

2 գազար

4 միջին մեծության լոլիկ

12 բարակ լիստ` խմորեղենի համար նախատեսված կամ շատ բարակ լավաշ

500 մլ կաթ

2 ճ/գ ալյուր

30 գ կարագ

20 մլ ձիթայուղ

1 թ/գ ուրց

1/2  թ/գ սև պղպեղ

1/2 թ/գ մշկընկույզ

150 գ պանիր

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել խորնարդաձև կտրատած գազար, աղ, թողնել ևս 2 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 3 րոպե: Ավելացնել աղացած միս, թողնել ևս 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, թողնել 3 րոպե, ավելացնել մանրացրած մաղադանոս, ուրց, սև պղպեղ, թողնել 2 րոպե և վերցնել կրակից

Աղցանամանի մեջ իրար զուգահեռ 2 լիստ երկարությամբ ծալել և դնել

Լցնել ստացված խճողակից, ավելացնել խորանարդաձև կտրատած պանիր և ծածկել

Կաղապարի մեջ ձիթայուղ լցնել, շարել ստացված բլիթները՝ հակառակ կողմի վրա

Թավայի մեջ ձիթայուղ և կարագ դնել, ավելացնել ալյուր` անընդհատ խառնելով թողնել 1 րոպե, ապա ավելացնել կաթ և անընդհատ խառնելով եփել 3-4 րոպե

Ավելացնել մշկընկույզ, վերցնել կրակից և ավելացնել ընդհանուր ուտեստին: Դնել 200С՞ տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զարդարել լոլիկով, ավելացնել քերած պանիր և ևս 10-15 րոպե դնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում