Բաղադրիչներ
3 հավի կրծքամիս
1 ճ/գ յոգուրտ
1 թ/գ մանանեխ
1 ատամիկ սխտոր
0,5 լոլիկ
ռեհան, կանաչ սոխ
150 գ պանիր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը երկարությամբ կիսել, ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով
Սխտորը ճզմել, ավելացնել յոգուրտ, մանանեխ, լավ խառնել և քսել մսի մի կողմի վրա
Ավելացնել ռեհան, կանաչ սոխ, 1 կտոր լոլիկ, 1 կտոր պանիր և ռուլետի պես փաթաթել
Կաղապարի ներսը պատել ձեթով, դնել պատրաստած ռուլետները և տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց` 20-25 րոպե
Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ