Չափազանց հեշտ, արագ և մատչելի ընթրիք: Սմբուկով և կարտոֆիլով ջեռեփուկ

Բաղադրիչներ

2 սմբուկ

4 կարտոֆիլ

100 գ պանիր

պաքսիմատ

պարմեզան պանիր

աղ

օրեգանո

ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը կիսալուսնաձև կտրատել, համեմել աղով և թողնել 10 րոպե

Կաղապարի մեջ ձիթայուղ քսել, պաքսիմատ ցողել, 1 շարք սմբուկ շարել

Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել սմբուկին: Նույն հաջորդականությամբ ևս 1, 2 շարք դնել

Ավելացնել քերած պանիր, այնուհետև ևս 2 շերտ բանջարեղեն շարել

Ձիթայուղ լցնել, պաքսիմատ ցողել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Ավելացնել քերած պանիր, պարմեզան պանիր, օրեգանո և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում