Բաղադրիչներ
180 գ մարինացված եգիպտացորեն
2 հատ լոլիկ
300 գ կաղամբ
1 մեծ վարունգ
3 խաշած ձու
2-3 ճ/գ թթվասեր
1-2 թ/գ մանանեխ
70 գ պանիր
աղ
Պատրաստման եղանակը
Խաշած ձվի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնել, սպիտակուցը կտրատել, ավելացնել եգիպտացորենին
Ավելացնել կտրատած վարունգ, կաղամբ
Լոլիկը կտրատել միջին մեծությամբ և ավելացնել մյուս բաղադրիչներին
Դեղնուցները ճզմել (1 թ/գ առանձնացնել զարդարելու համար), ավելացնել թթվասեր, մանանեխ, աղ, լավ խառնել և ավելացնել աղցանին
Զարդարել քերած պանիրով և ձվի դեղնուցով ու մատուցել )))
Բարի ախորժակ