Չափազանց համեղ աղցան, որի գաղտնիքը սնկի պատրաստման մեջ է: Սիսեռի յուրահատուկ համից ու սնկի հյութեղությունից ծնվում է այս ախորժելի աղցանը

Բաղադրիչներ

300 գ սունկ + 1 թ/գ աղ, 150 մլ ջուր

2 ատամիկ սխտոր

10 հատիկավոր պղպեղ

2 դափնու տերև

200 գ խաշած սիսեռ

4 խաշած ձու

3-4 միջին մեծության մարինացված վարունգ

2 ճ/գ մայոնեզ

1 ճ/գ թթվասեր

0,5 թ/գ սխտորի փոշի

Պատրաստման եղանակը

Վարունգը, ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել խաշած սիսեռ

Թավայի մեջ 150 մլ ջուր լցնել, ավելացնել ամբողջական սնկերը, 2 ատամիկ սխտոր, հատիկավոր պղպեղ, դափնու տերև, 1 թ/գ աղ, ծածկել կափարիչն ու 10 րոպե շոգեխաշել

Վերցնել կրակից, թողնել սառչի, ապա շրջանաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Մայոնեզին ավելացնել թթվասեր, սխտորի փոշի, ավելացնել աղցանին և լավ խառնել

Թողնել 20 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում