Բաղադրիչներ
1 հավի խաշած կրծքամիս
3 խաշած ձու
2 խաշած կարտոֆիլ
0,5 չինական կաղամբ
100 գ պանիր
մայոնեզ
աղ
սև պղպեղ
Սոխը մարինացնելու համար`
1 գլուխ սոխ
2 ճ/գ շաքարավազ
0,5 թ/գ աղ
3 ճ/գ քացախ
250 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, ջուր, լավ խառնել և թողնել 30 րոպե
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, համեմել աղով, սև պղպեղով, լցնել մատուցվող ափսեի մեջ, մայոնեզ քսել
Մարինացված սոխը ջրքամել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել
Հավի կրծքամիսը բզկտել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել
Ավելացնել խաշած ձու, աղ, մայոնեզ
Ավելացնել մանր կտրատած կաղամբ, մայոնեզ, քերած պանիր, մայոնեզ (յուրաքանչյուր անգամ մայոնեզը լցնել բարակ և անկանոն շերտով)
Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))
Բարի ախորժակ