Չափազանց գեղեցիկ, համեղ նախուտեստ, որն անտարբեր չի թողնի ձեր հյուրերին: Մսային նախուտեստ

Բաղադրիչներ

500 գ շերտավոր խմոր

500 գ աղացած միս

1 գլուխ սոխ

աղ

սև պղպեղ

սխտորի փոշի

1 ձու

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, ձու, մանրացրած սոխ և լավ խառնել

Շերտավոր խմորից շրջանակներ կտրել

Յուրաքանչյուրի մեջ միս դնել, աստղի պես անկյուններն ամրացնել

Ստացված անկյունների վրա 3-ական կտրված անել, ձվի դեղնուց քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում