Բաղադրիչներ
1 խաշած կամ ապխտած հավի դոշ
մայոնեզ
կանաչ սոխ
3 խաշած ձու
1/2 տուփ մարինացված արքայախնձոր
50 գ ընկույզ
150 գ պանիր
Զարդարելու համար`
սամիթ, նռան հատիկներ, ընկույզ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի միս, կանաչ սոխ և դարձյալ մայոնեզ քսել
Ավելացնել քերիչով անցկացրած ձու, մի պտղունց աղ, մայոնզ
Ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձոր, մանրացրած ընկույզ, մայոնեզ
Ավելացնել քերած պանիր, զարդարել մայոնեզով, սամիթով, ընկույզով և նռան հատիկներով
Բարի ախորժակ