Չափազանց գեղեցիկ աղցան և նախուտեստ, որը միանշանակ կզարդարի ձեր տոնական սեղանը: Աղցան «Ձյունիկ»

Բաղադրիչներ

200 գ ծովախեցգետնի ձողիկներ

150 գ պանիր

4 խաշած ձու

2 ատամիկ սխտոր

2,5 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Պանիրն անցկացնել քերիչով: Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել: Դեղնուցներն անցկացնել քերիչով և ավելացնել պանրին

Ավելացնել ճզմած սխտոր, մայոնեզ և լավ խառնել

Ծովախեցգետնի ձողիկները բացել, 1-ը դնել մատուցվող ափսեյի մեջ

Ավելացնել 1 ճ/գ պանրային զանգված և լավ տարածել

Դնել 2-րդ շերտը, ապա պանրային զանգվածը, շարունակել նույն կերպ՝ ընդհանուր` ստանալով 6 շերտ

Ձվերի սպիտակուցներն անցկացնել քերիչով և պատել ամբողջ ուտեստը

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում