Բաղադրիչներ
300 գ հավի խաշած կամ ապխտած կրծքամիս
300 գ մարինացված արքայախնձոր
4 խաշած ձու
200 գ պանիր
100 գ ընկույզ
200 գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեյի մեջ խոհարարական շրջանակ դնել, մի քիչ մայոնեզ քսել, լցնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, մայոնեզ

Ավելացնել քերած պանիր, մայոնեզ

Ընկույզը լավ մանրացնել, ավելացնել աղցանին: Ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձոր, մայոնեզ

Ձվերի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել, անցկացնել քերիչով: Սպիտակուցն ավելացնել աղցանին

Մայոնեզով խորանարդաձև բաժանումներ անել աղցանի վրա, յուրաքանչյուր խորանարդի մեջ ձվի դեղնուց և մանրացրած սամիթ լցնել

30 րոպե թողնել սառնարանում, ապա մատուցել )))

Բարի ախորժակ