Բաղադրիչներ
200 գ ապխտած կամ տապակած հավի կրծքամիս
1 գլուխ սոխ
200 գ շամպինյոն
70 գ քերած պանիր
170 գ մարինացված եգիպտացորեն
170 գ մարինացված անանաս
70 գ ընկույզ
մայոնեզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը և սունկը խորանարդաձև կտրատել, տապակել նախ սոխը, այնուհետև ավելացնել սունկը: Համեմել աղով, սև պղպեղով՝ երբ սնկի հեղուկն արդեն քամված լինի
Տապակված սունկը լցնել խոր տարայի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիսն ու անանասը
Ավելացնել մարինացված եգիպտացորենը, քերած պանիրն ու մանրացրած ընկույզը
Ավելացնել մայոնեզ, լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ