Բաղադրիչներ
Խմորի համար`
400-450 գ ալյուր
2 ճ/գ ձեթ
1 ձու
200 մլ սենյակային ջերմաստիճանի ջուր
0,5 թ/գ քրքում
1 թ/գ աղ
1 թ/գ փխրեցուցիչ
Միջուկի համար՝
400 գ աղացած միս
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1 թ/գ ուրց
2 ճ/գ սոյայի սոուս
կանաչ սոխ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստաման համար անհրաժեշտ է 1 ձվին ավելացնել աղ, քրքում, ձեթ և լավ խառնել։ Ավելացնել ջուր, խառնել
Մաս-մաս ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, խառնել և խմոր հունցել։ Ծածկել և թողնել մի կողմ
Աղացած մսին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ուրց, սոյայի սոուս, մանրացրած կանաչ սոխ, լավ խառնել և 15-20 րոպե թողնել սառնարանում
Խմորը բաժանել 2 մասի, բարակ գրտնակել, լցնել մսի մի մասը, տարածել և ռուլետի պես փաթաթել
Բաժանել մասերի, ալյուր ցանել, ձեռքով մի փոքր հարթեցնել
2 կողմից տապակել (կարելի է նաև ձու քսել և դնել ջեռոցում)
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ