Բաղադրատոմսեր Թխվածքներ

Ունիվերսալ կաթնաշոռային խմոր սիրելի թխվածքաբլիթների համար

Կաթնաշոռային թխվածքաբլիթներ
Համեղ և խրթխրթան կաթնաշոռային թխվածքաբլիթներ՝ յուրօրինակ և գեղեցիկ ձևավորմամբ:

Բաղադրիչներ

  • 1 հատ ձու
  • 80 գ շաքարավազ
  • 1.5 գ վանիլին
  • 80 գ կարագ
  • 250 գ կաթնաշոռ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 300 գ ալյուր
  • աղ
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

  • Ձուն և շաքարավազը հարել, ավելացնել մի փոքր աղ և վանիլինը:
  • Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը, և խառնել:
  • Ավելացնել կաթնաշոռը, և խառնել մինչև ստացվի միասեռ զանգված:
  • Ալյուրին ավելացնել փխրեցուցիչև, և լցնել խմորի մեջ: Ձեռքով խառնել, մինչև համաչափ խառնուրդ ստանալը:
  • Խմորը գրտնակով բացել՝ 3մմ հաստությամբ:
  • Խմորը կլոր կտրատել: Ձևավորումը ստանալու համար անհրաժեշտ է 3 կլոր կտրատված խմոր:
  • Խմորները կիսով չափ կպցնել իրար, ոլորել, և բաժանել 2 մասի:
  • Եզրերը ձևավորել, որ ստացվեն փոքրիկ վարդեր:
  • Թխել 20-25 րոպե 180°C ջեռոցում;
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: