Ունիվերասալ աղցան
Բաղադրությունը
800 գ փափկամիս
4 հատ վարունգ
2 հատ լոլիկ
300 գ կաղամբ
կանաչ սոխ
աղ
սև պղպեղ
Սոուս
200 մլ քամած մածուն
2-3 ատամիկ սխտոր
2-3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
½ թեյի գդալ աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոուս
Քամած մածունին ավելացնել աղ, և ճզմած սխտոր:
Ավելացնել կիտրոնի հյութը, սև պղպեղը, և լավ խառնել:
Վարունգը և լոլիկը մանր կտրատել:


Գազարը անցկացնել քերիչով:

Կաղամբը մանր կտրատել:

Սոխը մանր կտրատել:

Միսը ոչ շատ մանր կտորներով կտրատել, համեմել աղով և սև պղպեղով, տապակել բուսայուղի մեջ:

Բաղադրիչները խառնել իրար, ավելացնել աղ և սև պղպեղ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: