Ուզում եք ճաշին մատուցել հետաքրքիր, յուրօրինակ և համեղ ուտե՞ստ, ահա՛ այն։ Շատ հեշտ և արագ պատրաստվող՝ մսով և կարտոֆիլով բլիթներ

Բաղադրիչներ

3 խաշած կարտոֆիլ

450 գ աղացած միս

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

2 ճ/գ պաքսիմատ

1 ձու

աղ

սև և կարմիր պղպեղներ

2 ճ/գ ձեթ

համեմ

100 գ պանիր

2 ձու

3 ճաշի գդալ ալյուր

4 ճ/գ պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, ճզմած սխտոր, պաքսիմատ, աղ, սև պղպեղ, ձու, ձեթ, մանրացրած համեմ և լավ խառնել

Գնդիկներ ձևել, 2 կողմից տապակել, կարմրացնել

Խաշած կարտոֆիլը ճզմել, ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած համեմ և լավ խառնել։ Ավելացնել քերած պանիր, լավ խառնել

Կարտոֆիլից գնդիկներ ձևել, ապա շրջանաձև բացել, դնել մսե գնդիկները և ձածկել

Թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և պաքսիմատի մեջ։ Տապակել առատ ձեթի մեջ

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում