4 թյուրըմբռնված տարբերիչներ, որոնք շփոթեցնում են ընտրություն կատարելիս
- Ձկան չափը: Կա մի այսպիսի մոտեցում: եթե ձուկը մեծ է ապա այն արու է: Մի փոքրի հուշում` դա ամենեվին էլ այդպես չէ
- Լողակներ: Ասում են լայն լողակներով ծուկը արու է: Սա նույնպես ոչ միշտ է այդպես: Դրանք 2 դեպքում էլ կաչող են միանգամայն նույնը լինել, եթե անգամ թարմ են, իսկ սառեցվածի դեպքում առհասարակ գուշակելը դժվար է
- Մեջքի կուզ: Եթե կա կուզ ուրեմն արու է: Այստեղ բացառություն է կազմում վարդագույն սաղմոնը, որը նույնպես ունի կուզ:
- Որովայնի կլորություն: Հենց այս տարբերակն է օգնում ընտրել ձուկն իր ձկնկիթներով, սակայն այն դեպքում միայն, եթե դուք վստահ եք, որ ձեր ձեռքին հենց էգ ձուկն է:
Գլուխ և բերան: Ահա թե ինչի վրա պետք է առավելագույնս ուշադրություն դարձնել: Ուղիղ և հարթ բերանը բնորոշ է էգին, իսկ ծուռ բերանը` վերին շրթունքին առկա կուզով արականին:
Այսպիսով, պարզապես պետք է վերցնել 2 ձուկ, համեմատել գլխի ձևը, չափը, բերանի ձևը և վերջում ուշադրություն դարձնել որովայնի ձևին:
Եթե ընտրում եք վարդագույն սաղմոն, ապա որովայնի վրա վարդագույն բացվածքը ներսում ծկնկիթի ակնհայտ նշան է:
Լինենք տեղեկացված )))