Ուզում ես հետաքրքիր, յուրօրինակ ընթրի՞ք պատրաստել, ուրեմն այս բաղադրատոմսը հենց քե՛զ համար է: Նրբաբլիթներով և մսով ջեռեփուկ

Բաղադրիչներ

նրբաբլիթներ

500 գ աղացած միս

100 գ սոխ

1  կարմիր պղպեղ

2 ատամիկ սխտոր

30 գ կետչուպ կամ տոմատի սոուս

30 գ սոյայի սոուս

աղ

80 գ պանիր մոցարելլա

սև պղպեղ

30 գ կարագ

30 գ ալյուր

500 մկ կաթ

Պատրաստման եղանակը

Աղացած միսը 5-6 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, կարմիր պղպեղ, ճզմած սխտոր, լավ խառնել և թողնել 3 րոպե

Ավելացնել կետչուպ կամ տոմատի սոուս, սոյայի սոուս, աղ, սև պղպեղ, թողնել մինչև պատրաստ լինելը և վերցնել կրակից

Տաք թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ալյուր, 1-2 րոպե խառնելով եփել: Ավելացնել կաթ, աղ և խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա

Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, դնել 1 նրբաբլիթ, քսել ստացված սոուսը, ավելացնել 2 ճ/գ տապակ և այս նույն հերթականությամբ ևս 5-6 շերտ ավելացնել

Վերջին շերտի վրա սոուս քսել, ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում