Բաղադրությունը
- 1 հատ հավի կրծքամիս,
- 300-350 գ վարունգ,
- 150 գ պահածոյացված եգիպտացորեն,
- սամիթ,
- 0.5 թեյի գդալ աղ,
- մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել կամ ջեռոցում եփել:
Սամիթը, վարունգը և հավի կրծքամիսը կտրատել:
Միավորել այս բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով, ավելացնել մայոնեզը և լավ խառնել:
Մայոնեզի փոխարեն կարող եք պատրաստել հետևյալ սոուսը. թթվասեր, սև պղպեղ, աղ և մանանեխ:
Բարի ախորժակ