Բաղադրիչներ
300 գ խտացրած կաթ
200 գ թթվասեր
400 մլ կաթ
30 գ եգիպտացորենի օսլա
20 գ կոկոսի փաթիլներ
80 գ մարմելադ կամ ժելե
Կաղապարի չափը` 28*14
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթին ավելացնել թթվասեր, հարել, ավելացնել կաթ, եգիպտացորենի օսլա և լավ խառնել

Դնել կրակին և անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա

Վերցնել կրակից, ավելացնել խորանարդաձև կտրատած մարմելադ կամ ժելե, խառնել և լցնել կաղապարի մեջ

Կոկոսի փաթիլները անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև ոսկեգույն երանգ ստանա: Ավելացնել աղանդերն, 1 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ