Բաղադրիչներ
200 գ ոսպ
1 գազար
1 գլուխ սոխ
1 ձու
1 կարտոֆիլ
1 ճ/գ յուղ
համեմ
չոր սամիթ
աղ
սև և կարմիր պղպեղ
սխտորի փոշի
կծու պղպեղ
բուսայուղ
2 ճ/գ պաքսիմատ կամ հաց
Պատրաստման եղանակը
Ոսպը թրջել եռման ջրի մեջ մոտ 2 ժամ

Այնուհետև քամել ջուրը, իսկ ոսպը աղալ կամ բլենդերով անցկացնել
Գազարը, կարտոֆիլն ու սոխը մանր քերիչով անցկացնել

Քերած բանջարեղենը տապակել յուղի մեջ 5-7 րոպե

Ոսպն ու բանջարեղենը խառնել իրար, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, ավելացնել կծու պղպեղ, սխտորի փոշի, պաքսիմատ, ձու և լավ խառնել

Ավելացնել չոր սամիթ, թարմ համեմ

Կոտլետներ ձևավորել և 2 կողմից տապակել բուսայուղի մեջ

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ