Ոչ ավանդական եղանակով պատրաստված հնդկաձավար

Բաղադրությունը

  • 0.5 բաժակ հնդկաձավար,
  • 1 բաժակ տաք ջուր,
  • 1 հատ սոխ,
  • 1 հատ գազար,
  • 1 ճաշի գդալ կարագ,
  • 1 ճաշի գդալ ձեթ,
  • աղ,
  • պղպեղ,
  • չորցրած կանաչի,
  • 1 ատամիկ սխտոր:

Պատրաստման եղանակը

Հնդկաձավարը լվանալ, լցնել չոր թավայի մեջ ու չորացնել:

Մեկ այլ թավայի մեջ կարագ դնել, սոխարած պատրաստել, հետո ավելացնել կտրատված գազարը ու միասին տապակել:

Գազարով և սոխով զանգվածի վրա ավելացնել աղը, պղպեղը, չորացրած կանաչին ու խառնել, իսկ հետո ավելացնել հնդկաձավարը, վրան շատ տաք ջուր լցնել ու եփել:

Կրակը լավ  թուլացնել , և թողնել, որ հնդկաձավարը 20 րոպե շոգեխաշվի:

20 րոպե անց ավելացնել ճզմված սխտորը, և կրկին թողնել, որ հնդկաձավարը շոգեխաշվի, բայց այս անգամ 10 րոպե:

Պատրաստ լինելուց հետո թավան ծածկել սրբիչով ու այդպես թողնել մոտ 20 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում