«Ոզնի»: Մանկության սիրելի թխվածքներից

Բաղադրությունը (6 կտորի համար)

  • Սպիտակ խմոր

2 հատ ձու,

60 գ շաքարավազ,

60 գ ալյուր,

0.5 թեյի գդալ փխրեցուցիչ,

10 գ կարագ:

  • Մուգ խմոր

2 հատ ձու,

60 գ շաքարավազ,

40 գ ալյուր,

20 գ կակաո,

0.5 թեյի գդալ փխրեցուցիչ,

10 գ կարագ:

  • Կրեմ

150 գ  եփած խտացրած կաթ,

100 գ թթվասեր (20%) (այլ տարբերակ՝ մոտ 150 գ կարագ),

գետնանուշ:

Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազի հետ, մինչև փրփրուն զանգված կստացվի:

Ալյուրը և փխրեցուցիչը խառնել, մաս-մաս ավելացնել ձվով զանգվածի մեջ ու զգուշությամբ խառնել:

Այնուհետև ավելացնել հալեցրած կարագը և խառնել:

Ձևամանի (17*23) հատակին յուղաթուղթ փռել: Թխել 10-15 րոպե 200 ջերմաստիճանում:

Դեռ տաք վիճակում պատրաստի շերտից բաժակի օգնությամբ 6 շրջան կտրել և թողնել, որ հովանա:

Նույն կերպ պատրաստել նաև շոկոլադե խմորը:

Կրեմը պատրաստելու համար հարել թթվասերը և խտացրած կաթը:

Կտրված խմորից ավելացրած մասերը փշրել կամ մանրեցնել:

Փշրանքներին ավելացնել նաև նախապես մի փոքր տապակված և մանրեցված գետնանուշ, մի կեսը խառնել սպիտակ խմորի փշրանքների հետ, մյուսը՝ շոկոլադե:

Շերտերին կրեմ քսել, թաթախել փշրանքների մեջ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում