Աղացած մսով ուտեստ

Մսային անզուգական գնդիկներ, որոնց համից չեք կշտանա:
Բաղադրիչներ
- 500 գ հավի աղացած միս
- 30 գ սամիթ
- 50-80 գ սպիտակ հաց
- 100 մլ կաթ
- 1 հատ ձու
- 120 գ բասմաթի բրինձ
- 0.5 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 հատ սոխ
- 400 գ լոլիկ
- 150 գ քաղցր պղպեղ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 0.5 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 1 ճաշի գդալ բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Հավի աղացած մսին ավելացնել ձուն, կանաչին մանր կտրատնել և ավելացնել:
- Ավելացնել նաև համեմունքները, և խառնել մինչև միասեռ զանգված դառնա:

- Հացը մանր կտրատել, վրան լցնել կաթը, թողնել մինչև փափկի: Այնուհետև խառնել:
- Ավելացնել մսին, և խառնել:

- Բրնձին ավելացնել ջուր, և թողնել 10-15 րոպե:

- Սոխը, պղպեղը մանր կտրատել:
- Սոխը բուսայուղով տապակել՝ մինչև կարմրելը: Այնուհետև ավելացնել պղպեղը:

- Լոլիկը անցկացնել քերիչով, ավելացնել պղպեղին:
- Ավելացնել համեմունքներ՝ ըստ նախասիրության:

- Մսից ստանալ ձեռքի ափի չափ փաքրիկ գնդիկներ, թաթախել բրնձի մեջ:

- Գնդիկները դնել սոուսի մեջ, և եփել 40-45 րոպե:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
