Բաղադրիչներ
300 գ սունկ
250 գ բրինձ
1 գլուխ սոխ
2 գազար
2 ատամիկ սխտոր
1 լոլիկ
800 մլ բանջարեղենային արգանակ
30 մլ ձիթայուղ
½ սև պղպեղ
1 թ/գ օրեգանո
1 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Սոխը, սխտորը, գազարը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 3 րոպե

Ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5-6 րոպե

Ավելացնել բրիչնձ, լավ խառնել և թողնել ևս 5 րոպե

Ավելացնել բանջարեղենային արգանակ և թողնել թույլ կրակին 10 րոպե

Լոլիկն անցկացնել քերիչով, ավելացնել տապակին։ Ավելացնել նաև սև պղպեղ, օրեգանո, լավ խառնել, թողնել կրակին ևս 5 րոպե և վերցնել կրակից

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ