Ո՞վ կհրաժարվի այսպիսի գեղեցիկ նախուտեստից: Կոտլետներ` կարտոֆիլով և լոլիկով

Բաղադրիչներ

400 գ աղացած միս

4 խաշած կարոֆիլ

1 գլուխ սոխ

լոլիկ

պանիր

սև և կարմիր պղպեղներ

քիմիոն

50 գ պաքսիմատ

2 ձու

մաղադանոս

ձիթայուղ

աղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, 2 ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, մանրացրած մաղադանոս, պաքսիմատ, լավ խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և 1 ժամ թողնել սառնարանում

Շրջանաձև, խոշոր կոտլետներ ձևել և 2 կողմից տապակել

Կարտոֆիլը ճզմել, համեմել աղով, կոտլետի չափով շրջանի ձև տալ և դնել մսի վրա

Յուրաքանչյուրի վրա 1-ական կտոր լոլիկ և քերած պանիր դնել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 3-4 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում