Բաղադրիչներ
180 գ թխվածքաբլիթ
50 մլ ջուր + 1 ճ/գ լուծվող սուրճ
100 մլ սերուցք
500 գ սերուցքային պանիր
2 ճ/գ կակաո
2 ճ/գ շաքարի փոշի
30 գ ժելատին
150 գ ջուր
300 գ ելակ + 100 գ շաքարավազ + 1/3 հալեցրած ժելատին
Կաղապարի չափը` 18 սմ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները լավ մանրացնել: Սուրճը լուծել ջրի մեջ, ավելացնել մանրացրած թխվածքաբլիթներին և լավ խառնել
Սերուցքային պանրին ավելացնել շաքարի փոշի, սերուցք և լավ հարել
Ժելատինին ավելացնել ջուր և 15 րոպե թողնել: Հալեցնել գոլորշու վրա և 2/3 մասն ավելացնել կրեմին
Ստացված կրեմը բաժանել 2 մասի: Մի մասին ավելացնել 2 ճ/գ կակաո և լավ խառնել
Ելակին ավելացնել շաքարավազ, թողնել 30 րոպե, ապա ավելացնել ժելատին և լավ խառնել
Թխվածքաբլիթները լցնել կաղապարի մեջ, գդալի օգնությամբ ամրացնել
Հերթականությամբ ավելացնել բոլոր բաղադրիչները` յուրաքանչյուրից 1-ական ճ/գ
Ձևավորել ըստ ճաշակի և 1-2 ժամ թողնել սառնարանում
Ճաշակելու ժամանակն է )))
Բարի ախորժակ