Բաղադրիչներ
2 սմբուկ
2 ատամիկ սխտոր
Աղ
Սև պղպեղ
1 ձու
40 գ պարմեզան պանիր
4 ռեհանի տերև
3 ճ/գ ձիթայուղ
100 գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Սխտորը 1 րոպե տապակել ձեթով, հանել: Նույն ձեթի մեջ լցնել խորանարդաձև կտրատած սմբուկ, համեմել աղով, սև պղպեղով և տապակել այնքան, մինչև կփափկեն
Վերցնել կրակից և թողնել սառչի: Ավելացնել ձու, պարմեզան պանիր, մանրացրած ռեհան և լավ խառնել
Ավելացնել ձիթայուղ, պաքսիմատ և լավ խառնել
Ստացված զանգվածից շրջանաձև կոտլետներ ձևել, պատել պաքսիմատով
Տապակել 2 կողմից և մատուցել )))
Բարի ախորժակ