Շվեցարական աղցան

Ամենահայտնի շվեցարական աղցանը առօրյա և տոնական սեղանները զարդարելու համար:
Բաղադրիչներ
- 400 գ եփած երշիկ
- 300 գ հոլանդական պանիր
- 150 գ մարինացված վարունգ
- 120 գ կարմիր սոխ
- 10 գ կանաչ սոխ
- 4 ճաշի գդալ խաղողի քացախ
- 4 ճաշի գդալ մարինացված վարունգի հյութ
- 4 ճաշի գդալ ջուր
- 1 թեյի գդալ մանանեխ
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
- 1/2 թեյի գդալ խոշոր աղցած կարմիր չիլի պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Պանիրը մանր երկարությամբ կտրատել:

- Երշիկը երկարությամբ կտրատել:
- Վարունգը երկարությամբ կտրատել:

- Սոխը կիսալուսնաձև մանր կտրատել:

- Համեմունքներին ավելացնել քացախ, մարինացված վարունգի հյութ, ջուր, մանանեխ, բուսայուղ, լավ խառնել , և ավելացնել աղցանին:

- Աղցանը լավ խառնել, բերանը սննդային թաղանթով փակել, դնել սառնարանը 1 ժամ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
