Շոկոլադե տրուֆել

1 ժամ 30 րոպե
Բաղադրիչներ
- 150 գր շոկոլադ (դառը)
- 70 մլ սերուցք (35%)
- 3 ճաշի գդալ կակաո
- 1–2 ճաշի գդալ շաքարի փոշի
- 1 ճաշի գդալ կոնյակ (կամ որևէ այլ ալկոհոլ)
Պատրաստման եղանակը
1 Շոկոլադը մանր կտրատել և լցնել մետաղյա տարայի մեջ:

2 Սերուցքը տաքացնել մինչև եռալը, բայց չեռացնել: Ավելացնել շաքարի փոշին :

3 Սերուցքը լցնել շոկոլադի վրա և խառնել, մինչև շոկոլադի հալվելը:

4 Ավելացնել կոնյակը , խառնել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում, որ սառչի (մոտ 40 րոպե):

5 Հանել սառնարանից, և ստացված խառնուրդից ձևավորել փոքրիկ գնդիկներ: Փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում (մոտ 20 րոպե):

6 Տարայի մեջ մաղել կակաոն, և գնդիկները թաթախել կակաոյի մեջ:

7 Պատրաստ է: Տրուֆելները պահել սառնարանում՝ հերմետիկ փակված տարայի մեջ: