Բաղադրիչներ
250 գ թխվածքաբլիթ
60 գ շաքարավազ
125 մլ կաթ
5 գ վանիլային շաքարավազ
150 գ կարագ
60 գ կակաո
150 գ շոկոլադ
4 գ ձեթ
Սուֆլեի համար՝
180 գ կարագ
100 գ խտացրած կաթ
4 ձվի դեղնուց
10 մլ կիտրոնի հյութ
150 գ ջուր
300 գ շաքարավազ
10 գ ագար-ագար
5 գ վանիլային շաքարավազ
Ջնարակի համար՝
200 գ շոկոլադ
200 մլ սերուցք
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, դնել կրակին՝ անընդհատ խառնելով թողնել 3-4 րոպե
Ավելացնել կակաո, խառնել, ավելացնել կարագ՝ խառնելով թողնել ևս 5 րոպե, վերցնել կրակից
Թխվածքաբլիթները կտրատել, ավելացնել ստացված շոկոլադե զանգվածը և լավ խառնել
Լցնել կաղապարի մեջ, թողնել սառնարանում
Սուֆլեի պատրաստման համար անհրաժեշտ է կարագը հարել, ավելացնել խտացրած կաթ, հարել ևս 2-3 րոպե
Ջրին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, ագար-ագար, դնել կրակին, թողնել եռա և մի քիչ թանձրանա
Ձվի սպիտակուցներին ավելացնել կիտրոնի հյութ, լավ հարել, մաս-մաս ավելացնել շաքարավազով զանգվածը, դարձյալ հարել
Մաս-մաս ավելացնել կարագի և խտացրած կաթի խառնուրդը, լավ հարել և հավասարապես լցնել թխվածքաբլիթային զանգվածի վրա։ 1-2 ժամ թողնել սառնարանում
Ջնարակի պատրաստման համար անհրաժեշտ է շոկոլադին ավելացնել սերուցք, հալեցնել գոլորշու վրա, ավելացնել թխվածքին
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ